Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով աշխատանքային հանձնախումբ ձևավորելու մասին` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Տալ համաձայնություն Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ ձևավորելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել հանձնախմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
|