|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2021 թվականի N 55-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՀՈՂԱԿՏՈՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2014թ. ««Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինմանմասին» թիվ 599-Ն որոշման պահանջները, ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման անհրաժեշտությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայն որակավորում ունեցող «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագծի և բեկման (շրջադարձային) կետերի կոորդինատների, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-060-0212-0010կադաստրային ծածկագրով, 1.68969 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքից տարանջատել 0.01685 համակերեսովհողակտոր: 2. Տարանջատված հողակտորն ուղղակի վաճառքով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը՝ վաճառքի գինը սահմանելով 1 քմ համար 350 /երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանմանը՝ կից ներկայացնելով «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից (չափագրող-քարտեզագրող՝ Սամվել Նիազյան, որակավորման վկայական՝ N 002) պատրաստված հողանջատման հատակագիծը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|