Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Արեն Սեյրանի Անթանեսյանի դիմումը, անձնագրի պատճենը, 14․08․2025թ․ թիվ 4258 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Աքորի գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 15․08․2025թ․ թիվ 4989 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, սեփականության իրավունքի թիվ 1768883 վկայականը․
որոշում եմ
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքի թիվ 1768883 վկայականով գրանցված 0․1 հա մակերեսով գրանցված հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 9-րդ փողոց, 17/1 փոստային հասցեն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: