Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառարավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով քաղաքացի Արման Ռոբերտի Գաբրիելյանի դիմումը, սեփականության իրավունքի 13092022-06-0016վկայականը, «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 18.07.2023թ. թիվ 66 դրական եզրակացությունը
համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արման Ռոբերտի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-060-0230-0034 կադաստրային ծածկագրով, 0.180058 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Արման Ռոբերտի Գաբրիելյանին պարտավորեցնել վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող, 0.180058 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 531802 (հինգ հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր երկու) ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: