Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Լեոն Ամիրիդիսի կողմից լիազորված անձ՝ Վոլոդյա Հրանտի Ձավարյանի դիմումը, անձնագրի պատճենը, 05․05․2025թ․ թիվ 2477 փոտային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, սեփականության իրավունքի N 09042024-06-0023 վկայականը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-003-0039-0008 ծածկագրով գրանցված հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Րաֆֆու փողոց, 8 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: