Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 ապրիլի 2024 թվականի N 8

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 15:00-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան Ալավերդի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիայի ծրագրերի առաջարկների հանրային բաց լսումներ և քննարկումներ:

Հանրային քննարկումը համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիայի ծրագրերի գաղափարների վերհանման, ծրագրի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։ Գրավոր առաջարկությունները մինչև 17.04.2024թ կարող եք ներկայացնել programstourismalaverdi@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում:

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել նաև ստորև:



Կից փաստաթղթեր՝
(17.24 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner