Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 1244179 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 15.04.2024թ. N 762/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-112-0049-0017 ծածկագրով, 0.236 հա մակերեսով հողամասի վրա առկա մշակույթի տան շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան, 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 10 (տասը) տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|