Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով՝ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13/06/2025թ․ Կ-13062025-06-0140 որոշումը․
որոշում եմ.
1. Ալավերդի համայնքի ղեկավարի 13.05.2025թ. «ՊԱՐԳԵՎ ՍԱՐԳՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՊԱՎԼԵ ՍԱՐԳՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՔՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-022-0034-0006 ԵՎ 06-022-0034-0004 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 791–Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՊԱՐԳԵՎ ՍԱՐԳՍԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՔՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-022-0034-0006 ԵՎ 06-022-0034-0004 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.03 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
1.2 Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վերականգնել Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0034-0004 և 06-022-0034-0006 ծածկագրերում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․03 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ֆիզիկական անձ՝ Պարգև Սարգսի Օհանյանին (ծնված՝ (ծնված՝ 04.10․1974թ.) ժառանգության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:»:
1․3 Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1990 թվականին կառուցված բնակելի տունը և անասնաշենքը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Պարգև Սարգսի Օհանյանի (ծնված՝ 04.10․1974թ.) սեփականությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: