Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 25042024-06-0108 վկայականը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-069-0146-0003 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք հողատեսքի 0.1093 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 601150 (վեց հարյուր մեկ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար(15000) ՀՀ դրամ: 2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը: 4. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը: 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |