Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, հիմք ընդունելով Սիլվա Հովհաննեսի Սոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 26062024-06-0006 վկայականը՝
որոշում եմ.
1.Սիլվա Հովհաննեսի Սոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի, Գ. Օսիպյան փողոց 16/2 հասցեում գտնվող տնտեսական սենյակի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի գործառնական նշանակության բնակելի տուն օգտագործելու:
2.Նշված շինությունը կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել, ուստի ճարտարապետահատակագծային առաջադրանք և քաղաքաշինական այլ փաստաթղթեր չեն պահանջվում:
3. Նշված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: