Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 30-ի «Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 60-Ա որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություն․ «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել փոստային հասցեի փոփոխություն․ 1702, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/29-1։
|