|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 դեկտեմբերի 2018 թվականի N 89-Ն |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեն` ա/ եկամուտներիգծով - 688903.4 հազ. դրամ բ/ ծախսերիգծով - 688903.4 հազ. դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների (հատված 1): 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման (հատված 2): 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (հատված 3): 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) (հատված 4): 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (հատված 5): 7. Հաստատել բյուջեի ծախսերը`ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման (հատված 6): 8. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները: 9. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին` կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալի 15%-ը չգերազանցող վերաբաշխումները: 10. Սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսերը կատարել համայնքի ղեկավարի կարգադրությունների համաձայն և կանխիկ դրամի վճարումը կատարել համայնքապետարանի դրամարկղի միջոցով: |
Կողմ -11 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -2 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.06 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|