Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Գագիկ Գառնիկի Չիչակյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 1326112 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, մասնագիտական եզրակացությունը, Շնող բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 28.10.2024թ. տրված N 7901 տեղեկանքը՝ որոշում եմ․
1․Գագիկ Գառնիկի Չիչակյանին, Սեդա Սարիբեկի Հակոբյանին, Արմինե Գագիկի Չիչակյանին, Քրիստինե Գագիկի Չիչակյանին, Սոնա Գագիկի Չիչակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 06-088-0007-0002 ծածկագրով հողամասի մակերեսը ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 0.09938 հա մակերեսը՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օծուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0007-0002 կադաստրային ծածկագրով, Գագիկ Գառնիկի Չիչակյանին, Սեդա Սարիբեկի Հակոբյանին, Արմինե Գագիկի Չիչակյանին, Քրիստինե Գագիկի Չիչակյանին, Սոնա Գագիկի Չիչակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09938 հա մակերեսով հողամասում, 2010թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024KNMU5X ծածկագրով հաշվառված, 178.5 քմ արտաքին մակերեսով (153.2 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, ընդհանուր՝ 25․7 քմ արտաքին մակերեսով (21․7 քմ ներքին մակերեսով) օժանդակ շինությունները՝ անասնաշենքը և ծածկը:
3. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-088-0007-0002 կադաստրային ծածկագրով, 0.09938 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 12-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 2-րդ փակուղ, 2 փոստային հասցեն:
5.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 132625 (մեկ հարյուր եռեսուներկու հազար վեց հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ և օժանդակ շինությունների համար սահմանված 11457 (տասնմեկ հազար չորս հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ արժեքներով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: