Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 103
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-112-0081-0011 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի  1-ին կետի 16) և 18)  ենթակետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ, 57-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և 46.2 կետի գ) ենթակետով,  «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 31072023-06-0034 վկայականը (գաղտնաբառ՝ PCZBBQ7ACGZD), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 

1. Ալավերդի hամայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6-րդ փողոց, 10/2 հասցեում գտնվող, 06-112-0081-0011 կադաստրային ծածկագրով, 0.01313 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով՝ տարեկան 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամարժեքով,  տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Թումոն տուփի մեջ» նոր կենտրոն հիմնելու նպատակով:
2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել հողամասի կառուցապատման  իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner