Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ, 57-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և 46.2 կետի գ) ենթակետով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 31072023-06-0034 վկայականը (գաղտնաբառ՝ PCZBBQ7ACGZD), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի hամայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6-րդ փողոց, 10/2 հասցեում գտնվող, 06-112-0081-0011 կադաստրային ծածկագրով, 0.01313 հեկտար մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով՝ տարեկան 1 000 (մեկ հազար) ՀՀ դրամարժեքով, տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին «Թումոն տուփի մեջ» նոր կենտրոն հիմնելու նպատակով: 2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|