Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 27-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 27-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգում առանձնացված արտաբյուջետային հաշիվ բացելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Ալավերդու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումները փոփոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. «Ալավերդի համայնքի 2021 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |