Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 202-րդ, 188-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավյրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Վահագն Համլետի Դավթյանի դիմումը, անձնագրի պատճենը, 04․09․2024թ․ թիվ 4117 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, «Թիվ 1 ԲՇՏ»-ի կողմից տրամադրված տեղեկանքը, 15․07․1991թ․ գույքային թերթը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Վահագն Համլետի Դավթյանին (ծնված՝ 13․06․1980թ․) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0050-0054 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0540 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված (կառուցվել է 1960 թ. և 1997թ.), կադաստրի կոմիտեում 2023JUWUWL ծածկագրով հաշվառված՝ բնակելի տունը և ավել օգտագործվող սահմանազատված 0.00489 հա մակերեսով հողամասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 50-Ն օրենքի ուժով համարել Վահագն Համլետի Դավթյանի (ծնված՝ 13․06․1980թ․) սեփականությունը:
3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0054 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05889 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Էնգելս թաղամաս, 50 փոստային հասցեն։
4․Հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: