Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ,10, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածների՝ ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի տարածքում 2024 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. Համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են դրույքաչափեր՝ ըստ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի գոտիականության ։ 3. Տվյալ տարվա համար հաստատված տեղական տուրքի և վճարների դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել: 4. Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 01-ից |