Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 21-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի: 3. Հաստատել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը` համաձայն հավելված 2-ի: 4. 0.96221 հա մակերեսով տարածքը (մարզ Լոռի, համայնք Ալավերդի, գյուղ Մղարթ, 9-րդ փողոց, 2 հողամաս, կադաստրային ծածկագիր՝ 06-078-0032-0006) անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 5. Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|