Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լոռի» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ա․ Ղարիբյանի՝ 22․04․2024 թվականի թիվ 79, ՀՀ Լոռու մարզպետ Ա. Ղազարյանի՝ 07.05.2024թ. թիվ 01/108.4.2/03961-2024 գրությունները և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով և անժամկետ հանձնել «Լոռի» ջրօգտագործողների ընկերությանը ՝ համաձայն հավելվածի։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |