Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ- ՎԱՃԱՌՔ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՔԱՅԼԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 04.11.2019թ. N 69-Ն, 70-Ն, 71-Ն և 72-Ն որոշումները, համայնքային սեփականության իրավունքի վկայականները, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1.Թույլատրել կատարելու համայնքի վարչական տարածքում գտնվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ-վաճառք կառուցապատման նպատակով` համապատասխան մեկնարկային գներով, 15000 դրամ աճուրդի մասնակցության վճարով և մեկնարկային գնի  5% քայլի չափով.
1.1 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/8-1/1 հասցեում գտնվող, 06-002-0061-0168 ծածկագրով բնակելի կառուցապատման 27.0 քմ մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու համար, 70000 դրամ մեկնարկային գնով:
1.2 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 14/1 հասցեում գտնվող, 06-002-0150-0370 ծածկագրով, հասարակական կառուցապատման 11.9 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 60000 դրամ մեկնարկային գնով:
1.3 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 13/1 հասցեում գտնվող, 06-002-0105-0369 ծածկագրով,  հասարակական կառուցապատման 82.7 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 330800 դրամ մեկնարկային գնով:
1.4 Ալավերդի համայնք, Ալավերդի քաղաք, Երևանյան խճուղի, N 4/15-1 հասցեում գտնվող, 06-002-0629-0073 ծածկագրովհասարակական կառուցապատման 252.5 քմ մակերեսով հողամասը` հասարակական օբյեկտ կառուցելու համար, 1010000 դրամ մեկնարկային գնով:
2. Վերը նշված հողամասերի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:
3. Բոլոր վճարումները կատարել ՀՀ արժույթով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վալերի Մինասյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner