Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 25.08.2001թ. N 771 որոշումը, սեփականության իրավունքի N 969142 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասում գտնվող, «Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող 0.11 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին` սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրատվության պայմանագիր: |