Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 15102024-06-0089 վկայականը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» Ա/Ձ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները՝
որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-022-0101-0159 ծածկագրով գրանցված, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.85 հա մակերեսով վարելահողը բաժանել՝ 0․6500 հա և 0․2000 հա մակերեսների։
2.Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: