Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 33-րդ, 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետով և հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային մասհանումների (ռոյալթի) ծախսման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 133-Ա որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային մասհանումների (ռոյալթի) ծախսման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 133-Ա որոշման N 1 հավելվածը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |