Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 07 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 752-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, հիմք ընդունելով  գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կադաստրի կոմիտեի 15/05/2025թ․ Կ-15052025-06-0240 որոշումը՝

որոշում եմ․

1․ Հայաստանի Հանրապետության Ալավերդի համայնքի ղեկավարի 07 մայիսի 2025 թվականի «ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ՇԱՔԱՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԵԼՍԻԿԻ ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0124-0021 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, 0.12 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 752-Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ՇԱՔԱՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԵԼՍԻԿԻ ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԻ ՄԱՅԻՍԻ ՆՈՒՐԲԵԿՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0124-0021 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, 0.12 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

1.2 Որոշման մեջ լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0124-0021 ծածկագրից առանձնացվող, 0.12 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner