Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ալեքսանդր Անդրանիկի Շախկուլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 1329184 վկայականը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, մասնագիտական եզրակացությունը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 01.12.2023թ. տրված N 6558 տեղեկանքը՝
որոշում եմ.
1.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Ալեքսանդր Անդրանիկի Շախկուլյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0948 հա մակերեսով հողամասում, 2005թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023CRWGAX ծածկագրով հաշվառված, 175.6 քմ արտաքին մակերեսով (155.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տան մասը և կատարված 1 հատ դռան և 2 հատ պատուհանի ձևափոխությունները:
2. Ինքնակամ կառուցված շինությունը և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0043-0035 ծածկագրով, 0.0948 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 1 փոստային հասցեն:
4.Օրինականացված բնակելի տան մասի համար սահմանված 153475 (մեկ հարյուր հիսուներեք հազար չորս հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ և կատարված ձևափոխությունների համար 2622 (երկու հազար վեց հարյուր քսաներկու) արժեքով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: