Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԿԱՄՈՅԻ ԲԵԳՋԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽԹԱԼԱ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սերգեյ Կամոյի Բեգջանյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, Ախթալա բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 25.09.2023թ. և 17.10.2023թ. տրված N 5184 և N 5579 տեղեկանքները՝ որոշում եմ.

1.Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-003-0013-0000 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0481 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, Սերգեյ Կամոյի Բեգջանյանի կողմից ինքնակամ կառուցված, 41.4 քմ արտաքին մակերեսով (37.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տան, 27.1 քմ արտաքին մակերեսով (22.8 քմ ներքին մակերեսով) ավտոտնակի, 8.8 քմ արտաքին մակերեսով (8.4 քմ ներքին մակերեսով) մառանի, 39.02 քմ արտաքին մակերեսով (27.8 քմ ներքին մակերեսով) անասնաշենքի և 2.9 քմ արտաքին մակերեսով (1.7 քմ ներքին մակերեսով) սան. հանգույցի նկատմամբ:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-003-0013-0000 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0481 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2005 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20236VSHAW ծածկագրով հաշվառված, ընդհանուր՝ 119.22 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ ավտոտնակը, մառանը, անասնաշենքը, սան. հանգույցը:

3.Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-003-0013-0000 ծածկագրից առանձնացվող, 0.0481 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Օրջոնիկիձեի փողոց, 3/1 փոստային հասցեն:

4.Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5. Շինությունների զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Սերգեյ Կամոյի Բեգջանյանին օրինականացված բնակելի տունն ու օժանդակ շինությունները և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան   Տիգրան Թամազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝49cb8e52-938f-4777-afd5-93bb2371da17



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner