Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0150-0039 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.0054 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Աննա Վլադիմիրի Խեչիկյանի դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 09022017-06-0034 վկայականը, Ալավերդի համայնքի ավագանու 14.10.2025թ. N 166-Ա որոշումը, վճարման անդորրագիրը՝

որոշում եմ.

1. Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի, Սանահին Սարահարթ թաղամաս, 2/30-43/2 հասցեում գտնվող, 06-002-0150-0039 ծածկագրով, ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0054 հա մակերեսով հողամասը, գնման նախապատվության իրավունքով, 42768 /քառասուներկու հազար յոթ հարյուր վաթսունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել ավտոտնակի սեփականատեր հանդիսացող՝ Աննա Վլադիմիրի Խեչիկյանին:

2.Օտարվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner