Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 405-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Ալավերդի համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների 2019 թվականի տարեվերջյան գույքագրման արդյունքները հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 6. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան)
|