Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2024 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՀԱՂՊԱՏ 11-ՐԴ ՓՈՂՈՑ, 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, N 26032015-06-0022 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ որակավորված չափագրողի կողմից կազմված և հաստատված հատակագիծը, սեփականության իրավունքի N 26032015-06-0022 վկայականը, հողամասում առկա ինքնակամ շինությունների օրինականացումը հաստատող փաստաթղթերի փաթեթը, հաշվի առնելով պետական գրանցման ժամանակ հիմքի սխալը, մասնավորապես՝ 06-060-0037-0002 ծածկագրով հողամասի գրանցման հիմք հանդիսացած հատակագծով հողամասը հանդսացել է մեկ ընդհանուր հողամաս և այն փաստը, որ հողամասը ձեռք բերման օրվանից մինչ օրս փաստացի տիրապետում է նույն սահմանային չափերով և տեղադիրքով, ինչ ներկայացվում է սույն որոշման հավելված հանդիսացող հատակագծով, մասնագիտական եզրակացությամբ և քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցապատումը կատարվել է այդ հողամասի վրա՝ որոշում եմ.

1. Կատարել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղ, 11-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, N 26032015-06-0022 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, կադաստրային 06-060-0037-0002 ծածկագրով հողամասի սահմանների և տեղադիրքի ճշգրտում՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին, որում առկա են սահմանված կարգով օրինականացված շինություններ՝ համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի:

2. Վերը նշված ճշտված սահմանային չափերով հողամասը և կառուցված կառույցը չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում սերվիտուտի իրավունք, ծանրաբեռնված չեն ենթակառուցվածքներով, այն երբևէ հատուցմամբ կամ անհատույց հատկացված չէ այլ անձանց:

3. Ուղղման արդյունքում կադաստրային քարտեզում առաջացող հողամասի նպատակային և գործառնական նշանակության անհամապատասխանությունը լուծել հողամասի սահմանների ճշտումից հետո, օրենքով սահմանված կարգով տրված եզրակացության և համայնքի ավագանու կողմից կայացված որոշման հիման վրա:

4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner