Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 3) ենթակետով, հիմք ընդունելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված դիմումը, համայնքային սեփականության իրավունքի 17072024-06-0020 վկայականը, ՝ համայնքի ավագանինորոշում է. 1. Բջջային կապի կայանի կառուցման ու սպասարկման նպատակով տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Արևածագ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականության06-020-0117-0032 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.0225 հա մակերեսով արոտվայրը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |