Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 25.08.2001թ. N 771 որոշումը, սեփականության իրավունքի N 969142 վկայականը, «Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 15.04.2019թ. N 30 դիմումը, որակավորում ունեցող «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված չափագրումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով այն փաստը, որ հողամասը փաստացի չափագրումներով կազմում է 0.17975 հա` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասում գտնվող, «Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին» N 51-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 1-ին կետում նշված «0.11» թվի փոխարեն կարդալ «0.17975» թիվը: 2. Հանձնարարել համայնքի ղեկավարին` սահմանված կարգով կատարելու համապատասխան փոփոխություն հողամասի նվիրատվության պայմանագրի մեջ: |