Ծնվել է 1971թ. հունվարի 16-ին Ալավերդի քաղաքում:
1987թ.-ին ավարտել է Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 1992թ.-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտունը՝ ստանալով ինժեներ-էլեկտրոմեխանիկի մասնագիտություն:
1992-1995թթ. աշխատել է Հայաստանի մաքսային ծառայության Այրումի մաքսակետում, որպես տեսուչ:
1995թ.-ին աշխատանքի է անցել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեխանիկական նորոգման արտադրամասում, որպես տեխնոլոգ: 1996թ.-ից ստանձնել է մեխանիկական նորոգման արտադրամասի պետի տեղակալի պաշտոնը: 2004-2008թթ. ղեկավարել է մեխանիկական արտադրամասը: 2008-2011թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով: 2011թ.-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 15-ը ղեկավարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասը:
Զինապարտ է, պահեստի սպա:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ թոռ: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | +374 (253) 2 41 00 | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 18/09/2015 | Ավարտ՝ | 11/11/2017 |
Կուսակցություն Անկուսակցական |