Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 61-րդ հոդվածի առաջին կետով, 67-րդ, 68-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-465-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 80-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 14.10.2025թ. N 159-Ա, N 160-Ա, N 161-Ա, N 162-Ա, N 163-Ա, N 164-Ա, N 167-Ա որոշումների՝
որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1) 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող մի քանի միավոր հողամասեր օտարելու նպատակով անցկացնել բաց աճուրդ (դասական եղանակով) հետևյալ լոտերով.
Լոտ 1: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ախթալա, Թումանյան փողոց, 23 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-003-0009-0026 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01005 հեկտար մակերեսով հողամասը 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 2: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղ, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3/1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-037-0025-0009 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.02 հեկտար մակերեսով հողամասը 140 000 (մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Լոտ 3: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա քաղաք, Լեռնագործների փողոց, 7 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-003-0035-0047 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.05756 հեկտար մակերեսով հողամասը 1 920 000 (մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով նպատակով:
Լոտ 4: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղ, 4-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0038-0051 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 0.1099 հեկտար մակերեսով հողամասը 860 000 (ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Լոտ 5: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաք, Հ. Թումանյան փողոց, 75/11 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0037-0029 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00585 հեկտար մակերեսով հողամասը 1 080 000 (մեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 6: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ախթալա, Հ․ Թումանյան փողոց, 1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-003-0010-0012 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0385 հեկտար մակերեսով հողամասը 1 400 000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 7: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0174 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 1 հեկտար մակերեսով հողամասը 8 700 000 (ութ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 (տասնհինգ հազար) դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:
3. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկում է վերջին ամենաբարձր գնային հայտը, աճուրդավարի մուրճիկի 3-րդ հարվածից հետո:
4.Սակարկություններում հաղթող մասնակցի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը։
1) Կնքվող պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:
2) Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը։ Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, կամ սակարկությունում հաղթած անձը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, այնպես էլ առուվաճառքի պայմանագիր կնքելուց, ապա համարվում է, որ հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց:
3) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդում հաղթող անձի հետ կնքվում է օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:
4) Օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:
5) Սակարկությաններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում։
6) Սակարկությունների ըեթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։
5. Աճուրդի անցկացման մասին տալ հայտարարություն զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հայտարարությունը տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և աճուրդի կայացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում) ցուցատախտակի վրա զետեղել հրապարակային ծանուցումը՝ աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի նոյեմբերի 18-ը, ժամը՝ 17:00-ն:
6. 2025 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք աճուրդին մասնակցելու համար ներկայացվող հայտերի ընդունման, համապատասխան արձանագրությունները և աճուրդի հետ կապված անհրաժեշտ այլ փաստաթղթերը կազմելու համար պատասխանատու անձ և աճուրդավար նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանին:
1) Աճուրդավարին և աշխատակազմին՝ կատարել նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպել և ստեղծել համապատասխան պայմաններ 2025 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք աճուրդն անցկացնելու համար։
7.Անշարժ գույքերը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև անշարժ գույքերի օտարման դեպքում չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չեն խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։