Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հայտը որոշում եմ՝
1.Տրամադրել շինարարության թույլտվություն, թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս 1/11, 1/19, 2/31, 1/2, 3/21, 2/17, Սանահին Կայարան թաղամաս 18, Սայա-Նովա փողոց 4 և 9, Բաղրամայնա թաղամաս 6, Էնգելս թաղամաց 4, Քարկոփ բնակավայր 1-ին փողոց, 6 բազմաբնակարան շենքերի տանիքների և մասնակի ջերմամեկուսացում, շքամուտքերի դռների, պատուհանների փոխարինում, Էլ լուսավորության համակարգի արդիականացում հասցեներում կոյուղու ջրահեռացման ցանց, կոյուղու կոլեկտոր կառուցելու շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: