Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2023 թվականի բյուջեի մեջ կատարել փոփոխություններ. Համայնքի վարչական բյուջեի եկամտային մասում փոփոխել · Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 2374.0 հազ. դրամ սահմանել 109517.196 հազ. դրամ /900265121203/ · Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ եկամուտը ավելացնել 2882.0 հազ. դրամ սահմանել 11852.0 հազ. դրամ /900265121575/ · Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) եկամուտը ավելացնել 14300.0 հազ. դրամ սահմանել 19529.2 հազ. դրամ /900265121450/ Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում փոփոխել · Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) ավելացնել 196000.0 հազ. դրամ սահմանել 1147787.0 հազ. դրամ /900265121237/ Բյուջեի ծախսային մասում փոփոխել. 01-01-01 նախահաշվում /կառավարման ապարատ/ 900262161038 · հոդված 4212 /էներգետիկ ծառայություններ/ ավելացնել 500.0 հազ. դրամ և սահմանել 33300.0 հազ. դրամ 04-02-01 նախահաշվում /գյուղատնտեսություն/ 900262000814 · հոդված 4729 /այլ նպաստներ բյուջեից/ ավելացնել 2936.0 հազ. դրամ սահմանել 100774.196 հազ. դրամ 04-05-01 նախահաշվում /ճանապարհային տրանսպորտ/900262504021 · հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / ավելացնել 86000.0 հազ. դրամ · սահմանել 802082.2 հազ. դրամ 06-03-01 նախահաշվում /ջրամատակարարում/ 900262000509 · հոդված 4213/ կոմունալ ծառայություններ/ ավելացնել 2500.0 հազ. դրամ սահմանել 10200.0 հազ. դրամ 08-01-01 նախահաշվում /հանգիստ և սպորտ (նախագծահետազոտական ծախսեր)/ 900262000442 · հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ պակասեցնել 63158.9 հազ. դրամ 08-02-03 նախահաշվում /մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/ 900262229033 · հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / ավելացնել 173158.9 հազ. դրամ սահմանել 311779.0 հազ. դրամ 08-02-04 նախահաշվում /այլ մշակութային կազմակերպություններ/ 900262121123 · հոդված 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ պակասեցնել 7436.0 հազ. դրամ և սահմանել 14564.0 հազ. դրամ 11-01-02 նախահաշվում /պահուստային ֆոնդ/ 900262577027 · հոդված 4891 /պահուստային միջոցներ/ ավելացնել 21056.0 հազ. դրամ, սահմանել 65110.6 հազ. դրամ, որից 65000.0 հազ. դրամհատկացնել ֆոնդային բյուջե: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: |