Ղեկավարվելով «ՀՀ Գնումների մասին օրենքի» 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԼՄՕՀ-ՀԲՄԱՇՁԲ-22/6 ծածկագրով մրցույթի ըընտրված մասնակիցը ՝ «Մ․Ս․Շ ԱՆԴՐԳՐԱՈՒՆԴ» ՍՊԸ-ն պայմանագրով նախատեսված ողջամիտ ժամկետում չի վերացրել կատարված աշխատանքի թերությունները ՝ որոշում եմ․
1․ «Մ․Ս․Շ ԱՆԴՐԳՐԱՈՒՆԴ» ՍՊԸ- ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2․ Որոշմանը կցել հավելված 1-ը։
3․ Որոշման օրինակը տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությանը և «Մ․Ս․Շ ԱՆԴՐԳՐԱՈՒՆԴ» ՍՊԸ-ին։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ։