Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 23-րդհոդվածի 1-ին կետով, 37-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի 29.01.2020թ. թիվ 01/106.3.1/00673-2020 գրությունը, համայնքի սեփականության իրավունքի N 10022022-06-0045 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թբիլիսյան խճուղի, 5/2 հասցեում գտնվող, մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.34 հեկտար մակերեսով, կադաստրային 06-002-0162-0016 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 100220022-06-0045) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդի համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 7 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 3. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 31.03.2022թ. «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 21-Ա որոշումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |