Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով 21/02/2025թ. ներկայացված հայտը, իրավունքի պետական գրանցման 20022025-06-0012 վկայականը՝
որոշում եմ.
1.Տրամադրել նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծաին առաջադրանք Ալավերդի համայնքի գյուղ Օձուն 3-րդ փողոց 29 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0121-0006 ծածկագրով հողամասում, Ալավերդի համայնքի Օձուն գյուղում միջնակարգ դպրոցի կառուցման (նախատեսված 288 աշակերտի համար) նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: