Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ԼԱՎՐԵՆՏԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Աշոտ Լավրենտի Դավթյանի դիմումը, անձնագրի պատճենը, ՏՍ-ՌԻԵԼԹԻ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, մատակարար կազմակերպությունների համաձայնությունը, ԹԻՎ 1 ԲՇՏ ՓԲԸ-ի կողմից 17.07.2024թ. տրված 0-50 տեղեկանքը՝ որոշում եմ.

1.Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0047-0082 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00491 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, Աշոտ Լավրենտի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված, 55․1 քմ արտաքին մակերեսով (41․1 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0047-0082 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00491 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2000 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20233NTLPX ծածկագրով հաշվառված, 55.1 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը:

3.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0047-0082 ծածկագրով, 0.00491 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, 40/25 փոստային հասցեն:

4.Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5.Ավտոտնակի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետո, տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Աշոտ Լավրենտի Դավթյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝10add213-84f2-47fa-83af-a4800576dfda



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner