Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 13.02.2025թ N 12-Ա որոշման 4-րդ կետը, սեփականության իրավունքի N 28122024-06-0084 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս 21/4 հասցեում գտնվող, 45.7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 46980 (քառասունվեց հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0041 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0259/՝ 32472 (երեսուներկու հազար չորս հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Հայկ Արեստոյի Իսոյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հայկ Արեստոյի Իսոյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: