Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N1 հավելվածի: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի: 3. Ալավերդու Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, բացառությամբ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելը, որը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |