Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի ապրիլի 12-ի հերթական թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը՝
1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2024 թվականի ապրիլի 12-ի հերթական թիվ 5 նիստի օրակարգը հաստատելու մասին.
1.2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին.
1.3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
1.4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 125-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
1.5 Անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» ՀՈԱԿ-ին գույք ամրացնելու մասին.
1.6 «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագրի շրջանակներում ««Գանձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին.
1.7 Ուսանող Մանե Ազարյանի ուսման վարձի մասնակի փոխհատուցման մասին.
1.8 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ճոճկանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի 2024 թվականի տարեկան բյուջեի նախահաշիվները հաստատելու մասին.
1.9 Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին.
1.10 Ալավերդու համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0040 ծածկագրով, 0.00484 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, գնման նախապատվության իրավունքով, օտարելու մասին.
1.11 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող 06-022-0101-0155 ծածկագրով հողամասը օտարելու մասին.
1.12 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող 06-022-0101-0151 կադաստրային ծածկագրով 1.16683 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը վարձակալության իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին.
1.13 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
1.14 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի « Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք ծրագրերի նպատակահարմարությանը համաձայնություն տալու մասին » N 119- Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
1․15 «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին |