Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 464-րդ, 465-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 28-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետականև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 14.10.2025թ. N 170-Ա որոշման 1-ին կետի 1․1-ից 1․13 ենթակետերը`
որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1) 2025 թվականի նոյեմբերի 28-ին ժամը 15:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման տրամադրելու նպատակով՝ անցկացնել բաց մրցույթ՝ հետևյալ լոտերով.
1) Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0030 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2) Լոտ 2․ ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0026 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
3) Լոտ 3. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0022 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
4) Լոտ 4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0009 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
5) Լոտ 5. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0017 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
6) Լոտ 6. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0025 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1.2714 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
7) Լոտ 7. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0024 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը`մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
8) Լոտ 8. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0023 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
9) Լոտ 9. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0019 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
10) Լոտ 10. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0016 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
11) Լոտ 11. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Մղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0015 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
12) Լոտ 12. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի ՄՄղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0014 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
13) Լոտ 13. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի ՄՄղարթ գյուղի կադաստրային քարտեզի 06-078-0104-0013 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի, 1 հեկտար մակերեսով հողամասը:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
2. Մրցութային հանձնաժողովին՝ 1) Սահմանել մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն, անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունը, չափը և վարձակալության ժամկետները, գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները: Մրցութային հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ:
2) Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ հրապարակել մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին տեղեկատվություն, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, զանգվածայինլրատվությանմիջոցներով, ինչպես նաև տեղեկատվությունը (հայտարարությունը) տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և մրցույթի անցկացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում):
3. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի հինգ տոկոսը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2025 թվականի նոյեմբերի 24-ը, ժամը 17:00:
1) Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան:
2) Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
4. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:
5. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը (նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու կամ կառուցապատման իրավունքից): Եթե մրցույթի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվում է հանձնաժողովը, ապա կազմակերպիչը պարտավոր է մրցույթում հաղթած անձի նախավճարը վերադարձնել կրկնակի չափով:
6. Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:
7.Մրցույթով լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով՝ սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ՝ համաձայն հավելվածի:
8. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:
9. Սույն որոշմամբ սահմանված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին:
1) Հողամասը վարձակալության իրավունքով ժամանակավոր օգտագործման տրամադրելը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, չեն խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: