Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-014-0307-0082 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.52005 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 28.10.2010թ. «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքային սեփականության իրավունքի N 14072025-06-0015 վկայականը, քաղաքացի Աղասի Զավարյանի կողմից լիազորված անձ՝ Վարդան Մաթոսյանի դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1. Քաղաքացի Աղասի Վանոյի Զավարյանին ժամանակավոր օգտվելու հանձնել՝ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-014-0307-0082 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 0.52005 հեկտար մակերեսով հողամասը 1 (մեկ) տարի ժամկետով։
2. Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3. Հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Աղասի Վանոյի Զավարյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու մասին պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(802.07 Կբ)
(6.54 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner