Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով 26.03.2025 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի պահանջներով՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 20.04.2022թ-ի թիվ 24-Ա որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ մասերին հակասելու հիմքով: 2.Հանձնարարել և լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ 2.1 Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 20.04.2022թ-ի թիվ 24-Ա որոշման 4-րդ կետի հիմքով Ախթալա համայնքի ղեկավարի կողմից 25.04.2022թ-ին կայացրած թիվ 83-Ա որոշման 4-րդ կետը, 25․05․2022 թվականին կայացրած թիվ 116-Ա որոշումն ու ՀՀ Լոռու մարզ, Ախթալա համայնք, քաղաք Ախթալա, Առափնյա փողոց , 4 հասցեում գտնվող թիվ 06-003-0061-0004 ծածկագրով 0,10891 հա հողամասի աճուրդ-վաճառքի հիմք հանդիսացած բոլոր իրավական ակտերը: 2.2 Սույն որոշման 2-րդ կետի 2.1 ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո, սեղմ ժամկետներում, դիմել Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում՝ օրենքի խախտմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու նպատակով: 2.3 Կադաստրի կոմիտեի կողմից հողամասի նկատմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու դիմումը մերժելու դեպքում՝ Ալավերդի համայնքի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով: 2.4 Սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազությանը: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |