Այսօր: Ուրբաթ, 11 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 20.04.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ 20․03․2025 թվականի թիվ՝ 62/953-25 գրությունը և Ալավերդու համայնքապետարանի կողմից 26.03.2025 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի պահանջներով՝

համայնքի ավագանին որոշում է՝

1. Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 20.04.2022թ․ թիվ 24-Ա որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ մասերին հակասելու հիմքով:
2. Հանձնարարել և լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝
2.1 Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու՝ 20.04.2022թ-ի թիվ 24-Ա որոշման 4-րդ կետի հիմքով Ախթալա համայնքի ղեկավարի կողմից 25.04.2022թ․ կայացրած թիվ 83-Ա որոշման 4-րդ կետը, 25․05․2022 թվականին կայացրած թիվ 116-Ա որոշումն ու ՀՀ Լոռու մարզ, Ախթալա համայնք, քաղաք Ախթալա, Առափնյա փողոց, 4 հասցեում գտնվող թիվ 06-003-0061-0004 ծածկագրով 0․10891 հա հողամասի աճուրդ-վաճառքի հիմք հանդիսացած բոլոր իրավական ակտերը:
2.2 Սույն որոշման 2-րդ կետի 2.1 ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո, սեղմ ժամկետներում, ձեռնարկել համապատասխան միջոցներ օրենքի խախտմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու նպատակով:
2.3 Սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀ Լոռու մարզի դատախազությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner