Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2019 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԿԱՅԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՎԵՐԱԲԱԺԱՆՎԱԾ 149.9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՎ ՄՆԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.07.2019Թ.N 233-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 42-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 28.02.2019թ. N 16-Ա25.12.2018թ. N 96-Ա29.08.2019թ. N 63-Ա որոշումներըհամայնքային սեփականության իրավունքի վկայականները, քաղաքաշինության, գյուղատնտեսության  և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝

1. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից վերաբաժանված 149.9 քմ մակերեսով տարածքը Նատալյա Իվանովնա Փարսոյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 8) սեփականության իրավունքով նվիրելու թույլտվություն տալու մասին:
2.
 Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 1-ին հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Սերինե Սերգոյի Հովասափյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 34/4) տրամադրել 75.7 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
3. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Արտավազդ Գևորգի Հովակիմյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 3/6) տրամադրել 69.1 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
4. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Գագիկ Սիրակի Սարգսյանին  (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին կայարան 16/2) տրամադրել 68.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
5. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող հանգստյան տան շենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, քսան տարի ժամկետով, Տիգրան Ֆելիքսի Գևորգյանին (հասցեն՝ ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ 1/11-49) տրամադրել 57.5 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի:
6. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
7. Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 03.07.2019թ. «Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի 2/2 հասցեում գտնվող, հանգստյան տան շենքից վերաբաժանված 149.9 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով և մնացած տարածքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 233-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վալերի Մինասյան   Կարեն Կոնինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner