Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 08 հունվարի 2016թ. N 2-Ն հրամանով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 30 հոկտեմբերի 2019 թվականի N 236 կարգադրությամբ ստեղծված գույքագրման հանձնաժողովի կազմած գույքագրման ցուցակները` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների գույքագրման արդյունքները` համաձայն կազմված գույքագրման ցուցակների: |