Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով հիմք ընդունելով քաղաքացի՝ Արգիշտի Նիկալի Առաքելյանի կողմից լիազորված անձ՝ Սերոբ Լևոնի Լալայանի դիմումը, լիազորագիրը, անձնագրերի պատճենները, 17․03․2025թ․ N 1213, N 1212 և N 1211 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ.
1. Վերականգնել Ալավերդի համայնքի, Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0117-0025 ծածկագրով 0․12 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակալեի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ՝ Հայկանուշ Կարլենի Աբովյանին (ծնված՝ 22.11․1962թ.), Անի Նիկալի Առաքելյանին (28․09․1990թ․) և Արգիշտի Նիկալի Առաքելյանին (01․08․1989թ․) ժառանգության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0117-0025 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 25-րդ փողոց, 20 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: